Թուրինի դատախազությունը ծրագրում է հարցաքննել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանա Ռոնալդուին «Յուվենտուսի» կեղծ ֆինանսական հաշվետվությունների գործով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա պորտուգալացու՝ թուրինյան ակումբի հետ համագործակցության ֆինանսական կողմը հետաքննության կարեւոր մասն է։
Հիշեցնենք, որ քննիչները ուսումնասիրում են Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրի ֆինանսական մանրամասները։ Հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է լրացուցիչ վճարումներ ստանալ ակումբից լոքդաունի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը հետաքննության է ենթարկվել 50 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման գործով։ Թուրինի ոստիկանությունը խուզարկել է «Յուվենտուսի» շտաբը Կոնտինասսա շրջանում՝ հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար։