«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին վստահություն է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանիորեն նվաճել է 7-րդ «Ոսկե գնդակը»։
«Սա ֆուտբոլային արդարություն է. Նա պատմության լավագույն խաղացողն է՝ վաստակելով իր 7-րդ «Ոսկե գնդակը»:
Գվարդիոլան ասել է. «Ոսկե գնդակը Մեսսիին տալու որոշումը չի կարող սխալ լինել»: Եվ ես համաձայն եմ, Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Իհարկե, կարելի է խոսել այն մասին, թե արդյոք Լևանդովսկին արժանի էր «Ոսկե գնդակին», բայց նման վեճեր ամեն տարի ծագում են։ Բայց նրանք ընտրեցին Մեսսիին, և սա ֆուտբոլային արդարության դրսեւորում է»,- ասել է Չավին։