Մոհամեդ Սալահը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում իր զբաղեցրած դիրքը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն արձագանքել է՝ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում իր զբաղեցրած 7-րդ տեղը։

– Ինչպե՞ս արձագանքեցիք քվեարկության արդյունքներին։

– Բան չունեմ ասելու։ Հուսով եմ հաջորդ տարի ավելի բարձր տեղ կզբաղեցնեմ,- ասել է եգիպտոսցի հարձակվողը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» նվաճել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։