Լեո Մեսսին իր նվաճած 7-րդ «Ոսկե գնդակը» ցուցադրեց ՊՍԺ-ի երկրպագուներին (լուսանկարներ)

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երկրպագուներին է ցուցադրել իր յոթերորդ «Ոսկե գնդակը», իսկ փարիզցիների դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման՝ Լև Յաշինի անվան աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակը։

Հիշեցնենք, որ Մեսսին և Դոննարուման այս մրցանակները նվաճել են երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին: Եզրափակիչ քվեարկության արդյունքում Մեսսին 33 միավորով հաղթել էր «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։