Անսումանե Ֆատին հնարավոր է մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

«Բարսելոնայի» վինգեր Անսուման Ֆատին շարունակում է ապաքինվել ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածքից, որը ստացել էր Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում (3:3):

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 19-ամյա խաղացողը դեռ չի մարզվում ընդհանուր խմբում, սակայն չի բացառվում նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վճռորոշ հանդիպմանը՝ «Բավարիայի» դեմ (դեկտեմբերի 8):

Ֆատին ցանկանում է ընդգրկվել խաղի համար հայտացուցակում և հույս ունի դուրս գալ խաղադաշտ և օգնել թիմին, եթե խաղն իր թիմի համար լավ չընթանա: Միաժամանակ «Բարսելոնան» վախենում է վնասվածքի կրկնությունից:

Վերջին տուրից առաջ «Բարսելոնան» 7 միավորով խմբում երկրորդ տեղն է զբաղեցնում և Մյունխենում կխաղա առաջատար Մյունխենի «Բավարիայի» հետ։ Միևնույն ժամանակ, «Բենֆիկան», վաստակած 5 միավորով և զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, կընդունի Կիևի «Դինամոյին»: