Խավիեր Մասկերանոն կգլխավորի Արգենտինայի Մ-20 հավաքականը

«Բարսելոնայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն շուտով կնշանակվի Արգենտինայի մինչև 20 տարեկանների գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում  է լրագրող Ռոյ Նեմերի թվիթերյան էջը:

37-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Ֆերնանդո Բատիստային, ով կընդրկվի Վենեսուելայի հավաքականի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ Մասկերանոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է նախորդ տարվա նոյեմբերին: Այս տարվա հունվարին նա գլխավորել էր Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մեթոդաբանության և զարգացման վարչությունը: