Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված հանդիպում կանցկացվի «Նապոլիի» և Արգենտինայի ընտրանու միջև

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ աշխատում է Դիեգո Մարադոնա մարզադաշտում Արգենտինայի հավաքականի դեմ խաղի կազմակերպման վրա։

«Մենք աշխատում ենք արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մաիոյի և Արգենտինայի դեսպանի հետ՝ 2022 թվականի մայիսի 24-ին կայանալիք խաղն անցկացնելու համար։

Այստեղ Նեապոլում կկայանա «Նապոլի» – Արգենտինա հանդիպումը։ Մենք այն կանվանենք «Մարադոնայի առաջին գավաթը», – ասել է Դե Լաուրենտիսը:

Ա Սերիան կավարտվի մայիսի 22-ին, և Դե Լաուրենտիսը ցանկանում է հարգել Մարադոնային, որը խաղում էր «Նապոլիում»: Դիեգոն մահացել է անցած տարվա նոյեմբերին։