Խոսե Պեկերմանը գլխավորել է Վենեսուելայի հավաքականը

Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան (FVF) հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Խոսե Պեկերմանի նշանակման մասին:

Արգենտինացի մասնագետը FVF-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: 14 տուրից հետո Վենեսուելայի հավաքականը զբաղեցնում է ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ հորիզոնականը:

Պակերմանի գլխավորած վերջին թիմը եղել է Կոլումբիայի ընտրանին, որը նա մարզել է 2012-18 թվականներին: 72-ամյա մասնագետը նաև հայտնի է Արգենտինայի հավաքականում իր աշխատանքով: