ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի արդյունքը (1:2).
«Սիթիի» գնդակին տիրելու առավելությունն այդքան էլ մեծ չէր՝ 55-45: Մեծ առավելությունը 70-30-նն է:
Մեզ մոտ խուճապ չի եղել. Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի լավն էր: Հասկանալու համար, թե ինչպես ամեն ինչ ընթացավ առաջին խաղակեսում, պետք է տեսնել, թե որքան սխալներ ենք ունեցել մենք:
Երկրորդ խաղակեսն ավելի լավ սկսեցինք, բացեցինք հաշիվը։ Այնուամենայնիվ, մի քանի բան պետք էր փոխել այն բանից հետո, երբ «Սիթին» հավասարեցրեց հաշիվը: Արդյունքում երկրորդ գոլը բաց թողեցինք։
Ես շատ գոհ եմ բոլոր խաղացողներից։
Հիանալի է Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ անցնելը՝ հաշվի առնելով մրցաշրջանի սկզբում ստեղծված հանգամանքները»,- ասել է Պոչետինոն: