Ռահիմ Ստերլինգը Չեմպիոնների Լիգայում կրկնեց Ֆրենկ Լեմպարդի ցուցանիշը

Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակի հասավ ՊՍԺ-ի նկատմամբ (2:1):

63-րդ րոպեին «քաղաքաբնակների» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

Սա նրա 23-րդ գոլն էր Չեմպիոնների Լիգայում։ Միայն երկու անգլիացիներ ունեն ավելի շատ խփած գնդակ այս մրցաշարում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին (30) և Փոլ Սքոուլզը (24):

23 գոլ ունի Չեմպիոնների Լիգայում իր հաշվին գրանցած Լոնդոնի «Չելսիի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը: