«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ ՊՍԺ-ն չի հաղթի Չեմպիոնների Լիգայում։
Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում փարիզցիներըպարտվել էին «Մանչեսթեր Սիթիին» (1:2):
«Վերցնենք, օրինակ, չորս թիմերի, որոնցից մեկը, կարծում եմ, կհաղթի Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» կամ «Բավարիան»: Նրանք վառ անհատներ չունեն:
ՊՍԺ-ն ունի երեք վառ անհատ (Մեսսի-Մբապպե-Նեյմար): Նրանք Չեմպիոնների Լիգայում հաղթելու ոչ մի շանս չունեն, ոչ մի հնարավորություն:
Մբապպեի դեպքում ես էլ ավելի եմ տխրում։ Ես կարող եմ ինչ-որ չափով հասկանալ Մեսսիին, նա 34 տարեկան է, որոշակի պահերի պետք է հոգա իր մասին։
Սակայն Մբապպեն 22 տարեկան է և պետք է վերադառնա՝ օգնելու իր թիմակիցներին թոփ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Դաշտում քայլելն ինձ համար չէ. Ես ուղղակի չեմ կարողանում համակերպվել։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան լավն են նրանք, նրանք չեն աշխատում թիմի համար:
Ես սա ասել եմ Ռոնալդուի մասին, բայց նա գոնե գոլեր է խփում։ Ռոնալդուն առանց գնդակի խաղացող է, նրա գոլերը դա լրացնում են։ Եթե գոլ չխփես, ուրեմն թիմիդ չես օգնում, և այս մակարդակի ֆուտբոլի դեպքում շանսեր չես ունենա»,- ասել է Կարագերը Paramount Plus-ի եթերում: