Դավիդ Ալաբան Չեմպիոնների Լիգայում կրկնեց Ռոբերտո Կառլոսի ցուցանիշը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հաղթում է «Շերիֆին» (3:0, երկրորդ խաղակես):

Հաշիվը 30-րդ րոպեին բացեց մադրիդցիների պաշտպան Դավիդ Ալաբան, որը գրավեց ուղիղ տուգանային հարվածով:

Ավստրիացին դարձավ առաջին պաշտպանը 2004 թվականից ի վեր, որը տուգանային հարվածից գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների Լիգայում: Մինչև այս նման բան գրանցել էր  Ռոբերտո Կառլոսը:

Ընդհանուր առմամբ, մադրիդյան թիմն այս մրցաշարում տուգանային հարվածից գոլ չի խփել 2018 թվականի սեպտեմբերից այն բանից հետո, երբ Իսկոն գրավեց «Ռոմայի» դարպասը։

Ալաբայի համար սա Չեմպիոնների Լիգայում առաջին գոլն է ավելի քան վեց տարվա ընթացքում: