Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ն խաղում է «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0, առաջին խաղակես):
Փարիզցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ հարձակվող Կիլիան Մբապպեն, ում համար այս խաղը դարձավ 50-րդը Չեմպիոնների Լիգայում։ Ֆրանսիացին այս մրցաշարում իր 50-րդ գոլը խփեց 22 տարեկան 339 օրականում։
Սեսկ Ֆաբրեգասը գերազանցում է Մբապպեին այս ասպեկտում, (22 տարեկան, 331 օրական), երբ նա անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների Լիգայում։ Ռեկորդը պատկանում է Իկեր Կասիլյասին (22 տարեկան, 155 օրական)։