Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Այաքսը» հաղթել է «Բեշիկթաշին» (2:1):
Էրիկ տեն Հագի թիմը հինգ խաղում տարավ հինգ հաղթանակ և ժամանակից շուտ երաշխավորեց առաջին տեղը։
Հոլանդական թիմը 1995/96 մրցաշրջանից հետո առաջին անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայի բոլոր հինգ մեկնարկային խաղում։ Այն ժամանակ մարզիչ Լուի վան Գալի թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Միաժամանակ, ամստերդամցիներն իրենց պատմության ընթացքում երբեք չեն հաղթել խմբային փուլի բոլոր վեց խաղում: