«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշը Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հայտարարել է, որ պետք է արժանին մատուցել կատալոնական ակումբի պաշտպանությանը:
«Սա լավ հանդիպում էր՝ պաշտպանության տեսանկյունից: Պետք չէ հերքել, որ 94 րոպեի ընթացքում «Բարսելոնան» երկու լավ պահ ստեղծեց: Դե իսկ խաղավարտին, երբ արդեն մենք պահ ունեինք, «Բարսելոնայի» դարպասում անգամ դարպասապահ չկար:
Ես 30 տարի է մարզիչ եմ աշխատում և երբեք նման բան չէի տեսել: Ցավոք, դա տեղի ունեցավ իմ և «Բենֆիկայի» հետ», – 67-ամյա մասնագետին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: