Ֆրենկի դե Յոնգ. «Մյունխենում մենք, ամենայն հավանականությամբ, պետք է հաղթենք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքի խաղալուց (0:0) հետո հայտնել է, որ թիմը հավատում է, որ կկարողանա վերջին մրցափուլում հաղթել «Բավարիային»:

«Հասկանում ենք, որ Մյունխենում, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է հաղթենք: Սակայն մենք հավատում ենք, որ կկարողանանք ըստ արժանվույն պատրաստվել և երեք միավոր վաստակել», – հոլանդացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 6-րդ տուրից առաջ 7 միավորով զբաղեցնում է E խմբի 2-րդ հորիզոնականը: «Բավարիան» 15 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Բենֆիկան» 5 միավորով գտնվում է 3-րդ տեղում: