«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարծում է, որ մյունխենյան ակումբը կարող էր ավելի լավ խաղալ ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանը (2:1):
«Հնարավոր է՝ Կիևում մենք մեր լավագույն հանդիպումը չանցկացրեցինք: Բայց ընդհանուր առմամբ ես շատ ուրախ եմ, թե մեր գործերն ինչպես են ընթանում Չեմպիոնների Լիգայում», – 35-ամյա դարպասապահին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» արդեն մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել: Խմբային փուլի վերջին տուրում Յուլիան Նագելսմանի թիմը տանը կխաղա «Բարսելոնայի» հետ: