«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բենֆիկայի» դեմ կայանալիք խաղի մասին :
«Մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Վաղվա խաղը եզրափակիչ է: Ցանկանում ենք հաղթել, ինչպես և ցանկացած այլ խաղում: Թիմը մոտիվացված է: Պորտուգալիայում մենք շատ պահեր ունեինք, բայց չօգտագործեցինք դրանք:
Մենք պետք է հիշենք նրանց հակագրոհների մասին, լավ ենք ծանոթ «Բենֆիկային», գիտենք, որ սա բարդ հանդիպում է լինելու: Մենք պետք է օգտվենք տնային ստադիոնի առավելությունից՝ մեր երկրպագուների հետ միասին և հաղթենք», – Ալբային է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: