Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ մրցափուլում մրցաշարի գործող հաղթող «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» կընդունի «Յուվենտուսին»: 5-րդ տուրից առաջ «Յուվենտուսը» 12 միավորով H խմբի առաջատարն է, իսկ «Չելսին» 9 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը սպասարկելու է Սերբիայի մրցավարական անձնակազմը՝ Սրջան Յովանովիչի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Ուրոշ Ստոյկովիչը և Միլան Միխայլովիչը: Հանդիպման 4-րդ պաշտոնյա է նշանակվել Նովակ Սիմովիչը:
Հավելենք, որ «Չելսի» – «Յուվենտուս» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին: