Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2021 թվականի արդյունքներով The Best FIFA Awards մրցանակաբաշխության տղամարդկանց ֆուտբոլի «Լավագույն դարպասապահ» անվանակարգի հավակնորդներին:
Նրանց թվում են Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան», ՊՍԺ), Էդուարդ Մենդին («Չելսի»), Մանուել Նոյերը («Բավարիա») և Կասպեր Շմեյխելը («Լեսթեր»):
Լավագույն դարպասապահի, խաղացողի, մարզչի, ինչպես նաև այլ անվանակարգերի համար քվեարկությունը կանցկացվի մինչև դեկտեմբերի 10-ը: Լավագույնների անունները հայտնի կդառնան 2022 թվականի հունվարի 17-ին: