Ունայ Էմերի. ««Վիլյառեալն» ակնկալում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հզոր տարբերակը»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվող խաղի մասին:

«Պաշտպանությունում լավ խաղը շատ կարևոր է, ինչպես նաև համախմբվածությունը և հաղթած մենապայքարները: Մենք պետք է խաղում ցույց տանք մեր անհատականությունը և օգտագործենք մեր բոլոր պահերը: Ակնկալում ենք տեսնել «ՄՅու»-ի հզոր տարբերակը: Սրանք իդեալական պայմաններ են, որպեսզի փորձենք մեզ և տեսնենք, թե ինչի ենք ընդունակ», – իսպանացի մասնագետին է ցիտում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի է ունենալու այսօր և մեկնարկելու է 21:45-ին: