ԱԱ-2022. Անգլիայի հավաքականը ևս երկու կորուստ ունի Սան Մարինոյի դեմ խաղում

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնը («Լիվերպուլ») և Ջեկ Գրիլիշը («Մանչեսթեր Սիթի») վնասվածք են ստացել և բաց կթողնեն նոյեմբերի 15-ին կայանալիք ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սան Մարինոյի դեմ հանդիպումը։

«Հենդերսոնը խնդիրներ ուներ Ալբանիայի հետ հանդիպման ժամանակ: Երկու դեպքում էլ մենք որոշեցինք անվտանգ խաղալ:

Մենք խաղացողներին ուղարկեցինք ռենտգեն հետազոտության, նրանց մոտ հայտնաբերվել է վնասվածք, այնպես որ, հուսով եմ, նրանք շատ ժամանակ բաց չեն թողնի»,- ասել է Սաութգեյթը: