Ռոդրի Սանչեսը տեղափոխվեց «Ալ-Արաբի»

«Բետիսի» հարձակվող Ռոդրի Սանչեսը տեղափոխվել է «Ալ-Արաբի», հաղորդում է քաթարյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 8 միլիոն եվրո:

Սանչեսը «Բետիսի» կազմում անցկացրել է 127 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում նա 19 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։