Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է «Կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մասին:
«Թոփ մարզիչ, աշխարհում լավագույններից մեկը: Նման մարզիչ ունենալը ճոխություն է, քանի որ այսպիսի մասնագետները սովորաբար ակումբներում են աշխատում», – ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բուսկետսն Էնրիկեի հետ աշխատել է նաև «Բարսելոնայում»՝ 2014-17 թվականներին: