Գարեթ Բեյլ. «Ստիպված էի դժվար ճանապարհ անցնել՝ վնասվածքից հետո վերադառնալու համար»

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլն ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Բելառուսի ընտրանու նկատմամբ հաղթանակից (5:1) հետո խոսել է իր մարզավիճակի մասին:

«Ես ինձ լավ էի զգում, ամեն ինչ վերահսկողության տակ էր: Ես պետք է խաղային ռիթմ ձեռք բերեմ, իսկ դա ընհանրապես հեշտ չէ:

Այս խաղում 45 րոպեն բավական էր ինձ համար: Ստիպված էի դժվար ճանապարհ անցնել, որպեսզի վերադառնամ վնասվածքից հետո», – 32-ամյա հարձակվողին է ցիտում BBC-ն: