Ժոզե Մոուրինինյո. ««Ռոման» միայն 13 ֆուտբոլիստ ունի, մնացածներն այլ մակարդակի են»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում նորվեգական «Բուդե-Գլիմտից» կրած ջախջախիչ պարտության (1:6) մասին:

«Ես եմ ընդունել այս կազմով խաղալու որոշումը, այդ պատճառով պատասխանատվությունն ինձ վրա է: Որոշեցի հանգիստ տրամադրել շատ խաղացողների: Մենք պարտվեցինք մի թիմի, որն ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրեց:

Եթե ես կարողանայի միշտ նույն կազմով խաղալ, ես դա կանեի: Դա ռիսկային է, քանի որ մենք ֆուտբոլիստների երկու խմբի միջև ահռելի տարբերություն ունենք: Ես գիտեի այս թիմի հնարավորությունները, դա ինձ համար նորություն չէր:

Երբեք չեմ թաքցրել այն փաստը, որ մեր կազմը սահմանափակ է: Մենք 13 ֆուտբոլիստ ունենք, մնացածներն այլ մակարդակի են», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: