EUROPE LEAGUE. ՊՍՎ-ի դեմ հանդիպումը հոբելյանական էր «Մոնակոյի» համար

«Մոնակոյի» համար Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ՊՍՎ-ի դեմ հանդիպումը 200-րդն էր եվրագավաթներում: Խաղը տեղի ունեցավ Էյնդհովենում և ավարտվեց հյուրերի 2:1 հաշվով հաղթանակով:

Ֆրանսիական ակումբը եվրագավաթների հանդիպումներում 83 հաղթանակ է տարել, կրել է 68 պարտություն և 49 անգամ խաղացել ոչ-ոքի: Այդ խաղերում մոնեգասկները 304/248 խփած և բաց թողած գոլերի հարաբերակցություն ունեն:

Հավելենք, որ 3 տուրից հետո «Մոնակոն» 7 միավորով B խմբի առաջատարն է: