Մաուրիցիո Սարի. «Ներկա պահին Միլինկովիչ-Սավիչը և Լուիս Ալբերտոն չեն կարող միասին խաղալ»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Մարսելի» դեմ խաղում (0:0) իր տակտիկական որոշումների մասին: 62-ամյա մասնագետը որոշել էր Լուիս Ալբերտոյին խաղադաշտ դուրս չբերել մինչև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի փոխարինումը:

«Սա լավ խաղ էր ընդդեմ հիանալի թիմի: Ամենասկզբից զգացվում էր, որ մեզ չի բավականացնում սրությունը, իսկ վերջին 30 րոպեում՝ բախտի գործոնը:

Ներկա պահին Միլինկովիչ-Սավիչը և Լուիս Ալբերտոն չեն կարող միասին խաղալ», – ասել է Սարին Sky Sport-ի ուղիղ եթերում: