Օլե Գունար Սուլշեր. «Եթե ցանկանում եք քննադատել Ռոնալդուին, ապա պարզապես դիտեք այս խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղից հետո (3:2) պատասխանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քննադատներին: Այս հանդիպման հաղթական գոլը խփեց 36-ամյա հարձակվողը:

«Եթե ին -որ մեկը ցանկանում է քննադատել Ռոնալդուին իր քրտնաջան աշխատանքի և վերաբերմունքի համար, ապա թող պարզապես դիտի այս հանդիպումը: Թող տեսնեն, թե ինչպես է նա շարժվում: Ինձ շատ գոհացրեց հարձակման խաղը: Մենք նրան խնդրեցինք ճնշում գործադրել։ Մենք խաղում էինք տանը և ցանկանում էինք, որ երկրպագուները մեզ աջակցեն:

Ռոնալդուն արեց այն ամենը, ինչ պետք է աներ կենտրոնական հարձակվողը: Գոլն այն գործողությունների արդյունքն էր, որոնք նա անում էր ամենալավը»,- մեջբերում է Սուլշերը խոսքը Daily Mail-ը: