Կրիշտիանու Ռոնալդու. «Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և երբեք չենք հանձնվում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում «Ատալանտային» հաղթելուց հետո (3:2) կիսվել է իր զգացմունքներով:

Հանդիպման ընթացքում մանկունիանցիները հաշվի մեջ զիջում էին 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում խփեցին երեք գնդակ: Հաղթական գոլը խփեց պորտուգալացին:

«Այո! Մենք ողջ ենք!

Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և երբեք չենք հանձնվում: Սա «Օլդ Թրաֆորդն» է»,- գրել է Ռոնալդուն Twitter-ում։