Զլատան Իբրահիմովիչ. ««Պորտուի» հետ խաղը «Միլանի» համար վատագույնն էր այս ՉԼ-ում»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Պորտուից» կրած պարտությունը (0:1):

«Չեմպիոնների Լիգայում երեք խաղերից սա մեզ համար վատագույնն էր: Մենք արժանի չէինք միավորների:

Երբեմն կարելի է վատ խաղալ և միևնույն ժամանակ միավորներ վաստակել, սակայն դա այդքան էլ կարևոր չէ: Մենք պետք է հասկանանք, որ մեր շատ ֆուտբոլիստների համար սա առաջին Չեմպիոնների Լիգան է, որպեսզի լավ մարզավիճակ հավաքենք: Ամեն ինչ կլինի, բայց ոչ միանգամից», – շվեդ ռմբարկուի խոսքերն է մեջբերում Mediaset-ը: