«Ինձ դա դուր չի գալիս». Դիեգո Սիմեոնեն ասել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղը (2:3):

«Սա բարդ հանդիպում էր մի մրցակցի դեմ, որը շատ լավ խաղաց: Սովորաբար նրանք հաղթում են, միևնույն ժամանակ շատ գոլ խփելով:

Մենք հանդիպումն այնպես չսկսեցինք, ինչպես ցանկանում էինք, սակայն 2-րդ բաց թողած գոլից հետո փորձեցինք մեր շանսերը փնտրել:

Ես միշտ չեմ խաղից հետո սեղմում մրցակցի ձեռքը, քանի որ դա ինձ դուր չի գալիս: Դա անիմաստ է թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի համար: Դա իմ կարծիքն է: Սակայն ես երբ կրկին տեսնեմ Կլոպին, ապա առանց խնդիրների կողջունեմ նրան», – արգենտինացի մարզչին է ցիտում Marca-ն: