Պեպ Գվարդիոլան նման ցուցանիշով բացարձակ առաջատար է Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ջախջախեց «Բրյուգեին» (5:1):

Opta-ի հաղորդմամբ՝ դա պատմության 19-րդ դեպքն է, երբ Գվարդիոլայի թիմերը 5 և ավելի գոլ են խփում Չեմպիոնների Լիգայի խաղում: Այդ ցուցանիշով իսպանացի մասնագետը բացարձակ առաջատար է: Նրան հաջորդում են Արսեն Վենգերը և Ալեքս Ֆերգյուսոնը՝ 8-ական խաղ արդյունքով:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիից» բացի Գվարդիոլան մարզել է «Բարսելոնան» (2008–2012 թվականներին) և «Բավարիան» (2013-2016):