«Միլանը» պատմության մեջ առաջին անգամ ՉԼ-ում մեկնարկեց երեք պարտությամբ

«Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց «Պորտուին»:

Դա իտալական ակումբի համար մրցաշարում երրորդ անընդմեջ պարտությունն էր: Մինչ այդ «ռոսոներիները» զիջել էին «Լիվերպուլին» (2:3) և Մադրիդի «Ատլետիկոյին» (1:2):

Այդպիսով, «Միլանը» պատմության մեջ առաջին անգամ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբում մեկնարկեց 3 պարտությամբ: Նշենք, որ այս մրցաշրջանում «ռոսոներիները» Չեմպիոնների Լիգա էին վերադարձել 7 տարվա ընդմիջումից հետո: