Մոհամեդ Սալահը գերազանցել է Սթիվեն Ջերարդի պատմական ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մերսիսայդյան ակումբի ռեկորդ է սահմանել: 

Squawka-ն տեղեկացնում է, որ եգիպտացին դարձել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուն: 

Սալահը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում դուբլի շնորհիվ այժմ մրցաշարում իր հաշվին 31 գոլ ունի: 28-ամյա խաղացողը շրջանցել է անգլիական ակումբի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին, ով ՉԼ-ում աչքի էր ընկել 30 անգամ: