Դիեգո Սիմեոնեն խոսել է Անտուան Գրիզմանի հեռացման մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսելով Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլից» կրած պարտության (2:3) մասին՝ ասել է, որ դժգոհ չէ մրցավարների աշխատանքից:
«Ո՛չ, ո՛չ, ես կարող եմ բարկանալ՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում խաղադաշտում, բայց մենք ևս մրցավարների նման սխալներ ենք անում:
Եթե VAR-ը ցույց է տալիս, որ 11-մետրանոց չկար, ապա այն չկար: Գրիզմանին կարմիր քարտ տալու որոշումն արդարացի էր: Ես չեմ կարող գոհ լինել, քանի որ պարտվել ենք, բայց թիմն ուժեղ է», – Սիմեոնեի խոսքերն է փոխնացում AS պարբերականը: