Ջան Պիերո Գասպերինի. «Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդի մոտ ճգնաժամ կա»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այսօր կայանալիք խաղի մասին:

«Մենք նոր բաներ կսովորենք այս հանդիպմանը, ինչպես դա եղել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ խաղերում: Պրեմիեր Լիգայի ակումբները դա թոփ մակարդակ է: Մեզ ծանր խաղ է սպասվում, սակայն այն մեզ ավելի լավը դառնալու հնարավորություն կտա:

«Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանա կոմպենսացնել «Լեսթերից» կրած պարտությունը, սակայն դա այլ մրցաշար է: Ես դիտել եմ «Լեսթերի» հետ խաղը, պետք է ուշադրություն դարձնել մրցակցի կարգին: Մենք թոփ թիմի դեմ ենք խաղում, և ես չեմ կարծում, որ նրանք ճգնաժամի մեջ են», – Գասպերինիին խոսքերն է փոխանցում Football Italia-ն: