Մաուրիսիո Պոչետինո. «ՊՍԺ-ն բնավորություն ցույց տվեց»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին:

«Սա բարդ խաղ էր, բայց մենք ուրախ ենք, որ 3 միավոր վաստակեցինք: Մեզ համար կարևոր է հաղթելը և խմբում 1-ին տեղով ընթանալը: Ուժեղ թիմին հաղթելը դժվար էր, բայց մենք արժանի էինք հաղթանակին:

Պարտվելով 1:2 հաշվով՝ մենք բնավորություն ցույց տվեցինք, ինչպես և այս մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում», – արգենտինացի մարզչին է ցիտում ՈւԵՖԱ-ն: