Կառլո Անչելոտտի. «Ռեալն իդեալական հանդիպում անցկացրեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Շախտյորի» տարած ջախջախիչ հաղթանակը (5:0):

«Մեր թիմը շատ մեծ ամբիցիաներ ունի: Մենք կատարյալ հանդիպում անցկացրեցինք: Շատ կարևոր էր ճիշտ կերպով արձագանքել մեր վերջին մրցելությներին, և մենք ամեն ինչ ճիշտ արեցինք:

Խաղի մակարդակը չափազանց բարձր էր, և մենք մինչև վերջ դիմանում էինք տեմպին: Ամեն ինչ կատարյալ էր: Վինիսիուսն արեց իր գործը, մնացած ֆուտբոլիստներն էլ բավական լավ խաղացին», – իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն: