Կիլիան Մբապպեն ասել է, թե ինչու է Մեսսիին խնդրել, որպեսզի Լեոն իրացնի 11-մետրանոցը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրում «Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը (3:2):

«Չեմպիոնների Լիգայում ամեն ինչ բարդ է: Յուրաքանչյուր խաղ բարդ է: Տանը՝ մեր երկրպագուների աչքի առաջ, մենք խմբի առաջատարներ դարձանք, և դա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանաք:

Ինչու՞ Մեսսիին ասացի, որպեսզի նա իրացնի 11-մետրանոցը: Դա նորմալ է, դա հարգանք է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեզ համար մեծ պատիվ է նրա հետ խաղալը, ես դա միշտ ասել եմ: Եթե կա 11-մետրանոց, նա է վերցնում, վերջակետ: Երկրորդի ժամանակ նա ասաց. «Դու վերցրու»», – աշխարհի չեմպիոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: