Կարիմ Բենզեման՝ Մադրիդի «Ռեալի» պատմության 4-րդ լավագույն ռմբարկու

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ջախջախեց Դոնեցկի «Շախտյորին» (5:0):

Խաղի վերջին գոլը խփեց հարձակվող Կարիմ Բենզեման, ում համար այն 290-րդն էր «Արքայական» ակումբի կազմում:

«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում ֆրանսիացին հավասարվել է Սանտիլյանային (290 գոլ) և նրա հետ կիսում է 4-րդ հորիզոնականը:

Նրանցից շատ «սերուցքայինների» կազմում միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (308), Ռաուլը (323) և Կրիշտիանու Ռոնալդուն (450) են խփել: