Դիեգո Սիմեոնեն «Լիվերպուլի» դեմ խաղից հետո չի սեղմել Յուրգեն Կլոպի ձեռքը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլին» պարտվելուց (2:3) հետո չի սեղմել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո արգենտինացի մասնագետը հեռացել է դաշտից, երբ Կլոպը մոտենում էր նրան:

Նախկին ֆուտբոլիստներ Պիտեր Քրաուչը և Ջոլեոն Լեսքոթը, ովքեր բրիտանական հեռուստատեսությունում փորձագետներ են աշխատում, քննադատել են «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի արարքը:

Քրաուչն ասել է, որ Սիմեոնեն այդկերպ «ինքն իրեն նվաստացրել է», իսկ Լեսքոթն ավելացրել է, որ մարզիչը «վախկոտ գտնվեց»: