Ջաննի Ինֆանտինո. «Ես հավատում եմ, որ կարող ենք գտնել ֆուտբոլն ավելի զարգացնելու ուղիներ»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հանդիպել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Մասնավոր միջոցառման ժամանակ, որի ձայնագրությունը գտնվում էր The Associated Press-ի տրամադրության տակ, կազմակերպության ղեկավարը խոսեց Աշխարհի առաջնության ձևաչափի հնարավոր փոփոխությունների մասին:

«Կարծում եմ, որ ֆուտբոլի թշնամին ոչ թե Աշխարհի առաջնությունն է կամ ՖԻՖԱ-ն, այլ երիտասարդությունը գրավող այլ գործունեություններ: Մենք պետք է պարզենք, թե ինչպես աշխատել միասին՝ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը վերակենդանացնելու համար: Եվ մենք ցանկանում ենք դա անել միասին, ինչպես նախորդ տարիներին:

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք գտնել ֆուտբոլը ավելի զարգացնելու ուղիներ: Աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է, որից բոլորը շահում են, և, հետևաբար, մենք պետք է շատ զգույշ լինենք դրա վերաբերյալ: Մենք չենք առաջ տանի գաղափարներ, որոնք կարող են վնասել որևէ մեկին:

Բայց մենք նույնպես չենք կարող առաջնորդվել միայն եվրոպացիների կարծիքով: Մենք պետք է հարգենք բոլորի տեսակետները»,- ասել է Ինֆանտինոն: