CHAMPIONS LEAGUE. Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ռեկորդ սահմանեց

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել է «Ատալանտային» (0:0, առաջին խաղակես):

Անգլիական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մեկնարկային կազմում է, իր 187-րդ հանդիպումն է անցկացնում Եվրագավաթներում:

Նա շրջանցեց «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին (186 խաղ) և դարձավ այս ցուցանիշով պատմական ռեկորդի հեղինակ:

Պորտուգալացին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում 183 հանդիպում է անցկացրել (ներառյալ որակավորման փուլը), երկուսը՝ ՈւԵՖԱ-ի գավաթի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում: