CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնայի» չափազանց ցածր արդյունավետության ցուցանիշը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Բարսելոնան» հաղթեց Կիևի «Դինամոյին» (1:0):

Կատալոնական ակումբը մրցաշարի 3 խաղում խփել է 1 գոլ։ Մյունխենի «Բավարիան» և «Բենֆիկան» կատալոնական թիմին հաղթել են նույն՝ 3:0 հաշվով: Այդ խաղերում կաատալոնաական գրանդ անգամ դիպուկ հարված չի կատարել մրցակիցների դարպասին:

«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում վերջին անգամ երկու կամ ավելի գոլ է խփել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին: Այդ ժամաանակ կատալոնացիները հաղթեցին «Ֆերենցվարոշին» (3:0):

Դրանից հետո «Բարսան» մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում։ Կատալոնացիները Չեմպիոնների Լիգայում իրենց հաջորդ խաղը կանցկացնեն նոյեմբերի 2-ին: Թիմը կրկին կմրցի Կիեւի «Դինամոյի» հետ: