CHAMPIONS LEAGUE. Ռոմելու Լուկակուն «Մալմյոյի» դեմ խաղում վնասվածք ստացավ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք ստացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մալմյոյի» դեմ խաղում (2:0, առաջին խաղակես):

Բելգիացին վնասվածք է ստացել առաջին խաղակեսի միջնամասում՝ տուգանային հրապարակում Լասե Նիլսենի հետ գնդակի համար պայքարում։

«Մալմյոյի» պաշտպանը խախտեց կանոնները, իսկ մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն նշանակեց 11-մետրանոց, որը դիպուկ  իրացրեց Ժորժինյոն:

Լուկակուի փոխարեն 23-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կայ Հավերցը: