Լեո Մեսսին կրկնել է Չեմպիոնների Լիգայում Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ տնային խաղում (3:2):

«Լայպցիգը» դարձել է 37-րդ թիմը, որին «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում:

Արգենտինացին այդ ցուցանիշով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով ևս մրցաշարում աչքի է ընկել 37 տարբեր ակումբների դեմ խաղերում: