ՖԻՖԱ-ի նախագահ. «ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու առավելություններն ակնհայտ են»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացատրել է, թե ինչու է կողմ աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին:

«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, գնահատում ենք ֆուտբոլի վրա ազդեցությունը: Մենք քննարկում ունենք, ինչ-որ մեկը կողմ է, մյուսը՝ դեմ:

ԱԱ-ն յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ ացնկացնելու առավելություններն ինձ համար ակնհայտ են: Երբ ԱԱ-ն յուրաքանչյուր 4 տարին մեկ անցկացնելու որոշումը կայացվել էր, աշխարհում ընդամենը 40 հավաքական կար: Այժմ դրանք 211-ն են», – Ինֆանտինոյին է ցիտում ESPN-ը: