CHAMPIONS LEAGUE. Ռոնալդինյոն կլինի ՊՍԺ-ի հանդիպման պատվավոր հյուրը

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն հրավիրվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ – «ՌԲ Լեյպցիգ» խաղին՝ որպես փարիզյան ակումբի պատվավոր հյուր:

Հիշեցնենք, որ 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի կարիերայի եվրոպական առաջին ակումբը ՊՍԺ-ն է եղել, որի կազմում նա հանդես է եկել 2001-03 թվականներին:

Ռոնալդինյոն ֆրանսիական թիմի կազմում ընդհանուր առմամբ 55 խաղ է անցկացրել, որոնցում աչքի է ընկել 17 անգամ:

ՊՍԺ – «Լեյպցիգ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: