Ռոբերտո դե Ձերբի. «Անչելոտտին մեծ ներդրում ունի իտալական ֆուտբոլի պատմության մեջ»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման և «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին մասին:

«Կառլո Անչելոտտին մեծ ներդրում ունի իտալական ֆուտբոլի պատմության մեջ և՛ որպես խաղացող և՛ ​որպես մարզիչ: Մեզ՝ իտալացի մարզիչներիս համար, Անչելոտտին մաեստրո է։ Շատերն են նայում նրան, թե ինչպես է նա մարզում: Անչելոտտին ցույց տվեց, որ կարող է ամենաբարձր մակարդակում մարզել ուժեղ թիմերը ։

Ի՞նչ եմ ակնկալում։ Որ «Ռեալը» կցուցադրի իր ֆուտբոլը, քանի որ մադրիդցիները նույնպես սիրում են լավ խաղ ցուցադրել։ Ես չեմ կարծում, որ նրանք այստեղ են եկել չհարձակվելու համար», – 42-ամյա մարզչին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: